Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը միայն գլուխը տմբտմբացնում ա» (տեսանյութ)

Հասարակություն
Sargsyan-Serj

Մեր քաղաքացիներից մի կին անկեղծորեն կարծում է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի։ Բայց արդեն դա էլ նրան չի մտահոգում. «Հացի փող չունենք, առավոտը վեր ենք կենում, մտածում ենք՝ որտեղի՞ց հաց ճարենք»։ Ըստ այս կնոջ, երկրի ղեկավարը գիտի, որ իր ենթակաները հատկապես թալանով են զբաղված, իսկ ինքը ոչինչ չի անում. «Գլուխը տմբտմբացնում ա մենակ, որ հանկարծակի իրան չասեն, որ ինքը վատ ա։ Ոնց որ հուսահատված աշխատի նա, գիտի թե ըսենց գնալու ա»։ Մեր համաքաղաքացիները մտածող նախագահ են ուզում, նրանք տպավորություն չունեն, որ այս երկիրը ղեկավար ունի։ Այս քաղաքացին շատ կոնկրետ է ասում, թե ովքեր են իշխում Հայաստանում. «Հանցավոր խումբը»։ Նա իր շուրջը նայելուց է հասկանում, թե ինչեր են խորհուրդ տալիս Սերժ Սարգսյանին նրա շրջապատի մարդիկ՝ արտագաղթի խթանում, կաշառքի ակտիվացում։ Բայց Սերժ Սարգսյանը պարապ մարդ չէ. «Ման ա գալիս, էլի։ Գնաց, ընդեղ ֆուտբոլ նայեց, չգիտեմ, հայտարարություններ է անում։ Պայմանագրեր ա կնքում տնտեսական, առեւտրային, բայց չի զգացվում, տեղում ոչ մի բան չենք տեսնում առայժմս»։ Մի կին էլ իր կյանքից դժգոհ չէ, աշխատանք ունի, երկրի վատ վիճակի մասին խոսում է ժպիտով, բայց պնդելով՝ վատ է, շատ վատ. «Շատ, շատ վատ վիճակում է, եթե չլինեն այսպես ասած արտասահմանյան մեր աջակցությունները, բնականաբար մեր հայ ժողովուրդը չի կարող գոնե գոյատեւել»։ Գրեթե բոլոր համաքաղաքացիները պնդում են՝ Հայաստանը ներսից չի կառավարվում, ներսում Սերժ Սարգսյանը ոչինչ չի որոշում, նա միայն օլիգարխներին է կերակրում։ Ի դեպ, քաղաքացիներից մեկն էլ պատրաստ էր ասել ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե երկրի ղեկավարն ուր հասցրեց Հայաստանը, բայց վախ ունի. «Եթե ճիշտ ասեմ, ինձ անվտանգությունը կկանչի, ինչպես բոլորին է կանչում»։