Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» համալրեց կազմը

Սպորտ
sport-shirak1

Հայաստանի ֆուտբոլի 2014 թվականի փոխչեմպիոն Գյումրիի «Շիրակը» նոր համալրում է ստացել: Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, «Շիրակը» պայմանագրեր է ստորագրել դարպասապահ Գոռ Էլյազյանի եւ գանացի կիսապաշտպան Էմանուել Գայմֆիի հետ: Առաջինը տեղափոխվել է «Միկա»-ից, իսկ 20-ամյա Էմանուել Գայմֆիին հանդես էր գալիս Գանայի «Օլ Սթարզ» ակումբում: Նա «Շիրակում» հանդես կգա վարձակալությամբ, մինչեւ 2015 թվականի հուլիսի 31-ը: