Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարենք հայերեն»-ը՝ Սիսիանում (տեսանյութ)

Մարզեր
lorke

«Յարխուշտա», «Լորկե», «Սասնա քոչարի», «Վերվերի», «Շորոր» ու էլի շատ ազգային-ավանդական պարերի շարժումներ նախ սովորեցնում, հետո սիսիանցիների հետ միասին պարում են «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնության անդամները: Նրանք գործունեության 4 տարիների ընթացքում եղել են Հայաստանի եւ Արցախի մեծ ու փոքր շատ բնակավայրերում: «Պարենք հայերեն» նախաձեռնությունը ձեւավորվել է 2011թ.-ին «Կարին» ավանդական երգի-պարի համույթի սիրողական խմբերի հենքի վրա՝ նպատակ ունենալով առավել լայն շրջանակներին հասանելի դարձնել ազգային ավանդական պարը: