Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արամ Մանուկյանն անտեսված է (տեսանյութ)

«Հանրապետության հայրը»՝ նորագույն Հայաստանի հիմնադիր Արամ Մանուկյանն անտեսված է ՝ ահազանգում են «Զորավար» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը։ «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցի խոսքով՝ Արամ Մանուկյանի տունը փլուզման եզրին է. «Այդ տնից մնացել է չորս պատ։ Տանիքը փլված է, պատուհանները ջարդուխուրդ են եղել, իսկ տան ներսում ծառեր են աճում», - տեղեկացրեց նա։ Պատմաբանները պատկան մարմիններից պահանջում են տեր կանգնել արդեն ծանր վիճակում գտնվող Արամ Մանուկյանի տանը: «Տարին հոբելյանական է Արամ Մանուկյանի համար: Արամ Մանուկյանը Հայ ազգային պատմության ամենաառանցքային դեմքերից է: Այս տարի լրանում է նրա 135-ամյակը, որ պետությունը պիտի արժանի կերպով նշեր, բայց չի նշում», - նշեց Տիգրան Պետրոսյանցը։