Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համալիրի համար կրկին գնորդ չկա

Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը թեեւ 5-րդ անգամ է հանվել աճուրդի, սակայն այն գնելու համար որեւէ առաջարկ չի ներկայացվել։ 5-րդ աճուրդի ժամանակ Համալիրի համար մեկնարկային գին է սահմանվել 12 695 535 . 000.0 դրամը։ Հիշեցնենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն» առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդի էր հանվել մայիսի 20-ին` 19 350 000 000 դրամ մեկնարկային արժեքով, սակայն հայտերի ընդունման համար սահմանված 10 օրվա ընթացքում ոչ մի առաջարկ ԴԱՀԿ-ն չէր ստացել: Յուրաքանչյուր աճուրդի ժամանակ Համալիրի գինն իջնում է 10 տոկոսով։