Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Հայրապետյանի եղբայրը հիշեցնում է Մեդվեդեւի խոսքերը

Քաղաքականություն
Levon-hayrapetyan

Արցախցի գործարար, Մոսկվայում անազատության մեջ գտնվող Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, «Արցախն այսօր» գործակալությանը հայտնել է, որ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակն այսօր կտրուկ վատացել է, նա հազիվ է կարողացել խոսել. «Արյան ճնշումը հասել է 200-ի, կալանավայրի բժիշկները նրան դեղ են ներարկել, ինչից հետո նա քնել է»։ Եղբայրը նաեւ հավելել է, որ եթե նույնիսկ նա մեղավոր էլ լինի, պետք է նկատի առնել Դմիտրի Մեդվեդեւի կոչերը տնտեսական հանցագործությունների վերաբերյալ։ Նա հայտարարել էր, որ շատ դեպքերում կարելի է գործը գլուխ բերել հարկային, քաղաքացիական պատասխանատվությամբ։ «Եթե գործը վերաբերում է անձի կամ պետության անվտանգության դեմ հանցագործություններին, դա այլ է, սակայն տնտեսական գործերում բռնաճնշումները միշտ չէ, որ արդյունք են տալիս, սաառանձին թեմա է»,- ավելի վաղ հայտարարել էր Մեդվեդեւը։