Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լյու- բով». Հայ թատրոնը կներկայանա բնօրինակի լեզվով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
JvJzKQHI4l0

«Լյու- բով»` այսինքն սեր: Մարդկային ճակատագրեր` կողք-կողքի, սակայն միայնակ ու դժբախտ: Մինչդեռ կյանքը սեր է, ու պետք է սիրել կյանքն ու մարդկանց, ովքեր ձեզ շրջապատում են: Դանիիլ Խարմսի 30-ականների ռուսական ավանգարդը այսօր ևս ակտուալ է: «Լյու- բով»-ը առաջին մասնագիտությամբ ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանի նոր ներկայացումն է, այս անգամ` Համազգայինի բեմում: Ռեժիսորական անսպասելի, համարձակ մոտեցում, որը թերևս սպասելի է Նարինե Գրիգորյանի դեպքում, դերասանական կազմի հիանալի խաղ, որը սակայն լռության մատնվեց մամուլում: Խաղում են ռուսերեն: Ինչու: Նախ` Խարմս թարգմանելը հեշտ գործ չի, ասում է Նարինեն, և կարևորն է` ցանկանում են, որ հայ թատրոնը կարողանա ներկայանալ միջազգային փառատոններին բնօրինակի լեզվով: Նարինեի համառեժիսորն է ամուսինը` դերասան Սերգեյ Թովմասյանը, ով կատարում է նաև ներկայացումը վարողի դերը: