Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի կամակատարներն օրըստօրե թուլանում են. Սահակաշվիլի

Քաղաքականություն
326c29214e5192ca7a6597e4a6ab2469

Դատախազությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու նկատմամբ: Նրան մեղադրում են 2007թ. խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությանը տիրանալու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեջ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի ներկայացել գլխավոր դատախազություն հարցաքննության: Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ եթե Սահակաշվիլին հարցաքննության չներկայանա, ապա նրա նկատմամբ կիրականացվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները: Այսօր արդեն Սահակաշվիլին Ֆեյսբուքի իր էջում գրում է. <Այն բանից հետո, երբ ոչ ոք չգտավ իմ կողմից յուրացրած միլիարդները, քանի որ ես անգամ մեկ տետրի չեմ յուրացրել, ընդհակառակը, Վրաստանի բյուջեն մեծացրել եմ տասնմեկ անգամ, այն բանից հետո, երբ չկարողացան ապացուցել իմ որեւէ հանցանք, հակառակը՝ երկրում հանցագործությունների դեպքերը գրեթե հավասարեցրել եմ զրոյի, արդյունքում իմ նկատմամբ առաջադրվում է քաղաքական մեղադրանք>: Սահակաշվիլին ընդգծում է, որ այս ամենն արվում է 2008 թ. պատերազմի տարելիցի շեմին. երբ ՌԴ-ն չկարողացավ վերցնել Թբիլիսին պատերազմով, Պուտինն ու Մեդվեդեւը հրապարակայնորեն հայտարարեցին, որ փարատվում են նրանով, որ կգա ժամանակ, եւ Վրաստանն ինքը մեղադրանք կառաջադրի Սահակաշվիլու նկատմամբ: <Իվանիշվիլին հավանաբար արժանվույնս կգնահատվի հրամանները կատարելու համար, թեեւ կարող եմ ասել, որ Պուտինին ու Իվանիշվիլուն՝ Գազպրոմի ամենախոշոր բաժնետիրոջը, նրանց ուրախությանը քիչ է մնացել: Խաղաղ գործընթացը զարգանում է այնպես, որ Պուտինի կամակատարները թուլանում են օրըստօրե, մենք անպայման կազատվենք օլիգարխից, եւ Վրաստանը կհաղթի մեկընդմիշտ>,- նշում է Սահակաշվիլին: