Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի նոր դղյակն՝ ըստ բնակիչների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ED13DaWHXrE

Երեւանի թոքերը համարվող Մոնումենտի երբեմնի անտառում այսօր առանձնատները ծառերից խիտ են. որեւէ պատահական քաղաքացի այստեղ տուն չունի։ Արդեն կառուցված առանձնատների կողքին, նախկին անտառում լայնամասշտաբ շինարարությունը դեռ շարունակվում է։ Թե պետական որ կառույցի հաջող կամ անհաջող կրկնօրինակը կլինի մեր տեսախցիկի արձանագրած՝ կառուցվող շինությունը, առայժմ դժվար է կռահել։ Սակայն սեփականատիրոջ հարցում բնակիչները կասկած չունեն, թեև նրանցից քչերն են պատրաստ դրա մասին խոսել տեսախցիկի առաջ: «Մեր կառավարիչ մարդկանցնա... Հովիկ Աբրահամյանինը»,- ասում է նրանցի մեկը: «Ինքը ծառ չի տնկել, ինքը ջուր չի լցրել էդ ծառի վրա, որ մեծացելա, կտրելա սաղ իրան տներա սարքել»,- անուն չի նշում մեկ ուրիշը: Նկարահանումների ժամանակ վարչապետի առանձնատնից մի քանի անգամ մեզ հորդորեցին չնկարել տարածքը եւ հեռանալ. «Ստեղ նկարելու բան չկա, գնացեք ուրիշ տեղ»։ Արդեն կառուցված առանձնատներին զուգահեռ՝ մայթեզրին նույնպես ակտիվ շինարարություն է։ Քաղաքացիներին չի զարմացնում հենապատի բարձրացումը՝ պաշտոնատար անձինք գերադասում են հասարակությունից քողարկել իրենց ունեցվածքը։ Ի վերջո, ո՞ւմ անվան հետ է կապվում կառուցվելիք դղյակը: Դիտեք տեսանյութը