Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրաստիճանների աշխատավարձն ավելացավ. Փաստինֆո

Քաղաքականություն
53eba4367b6eedeabb537a229e525972

Հուլիսի 1-ին ուժի մեջ մտած «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, որով պետական ոլորտում ներդրվում է վարձատրության նոր համակարգ, նախատեսվում է վարձատրության չափի բարձրացում, այդ թվում՝ Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց և աշխատակազմի համար: Համաձայն օրենքի՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից և պարգևատրումներից։ Հիմնական աշխատավարձը` պաշտոնային դրույքաչափը, սահմանվում է օրենքով նախատեսված բազային աշխատավարձի և գործակցի արտադրյալի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Այս տարվա հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանված է 66 հազար 140 դրամ: «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ԱԺ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից ամենաբարձր գործակիցը սահմանված է ԱԺ նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար՝ 18: Այսինքն՝ ԱԺ նախագահի աշխատավարձի չափը կկազմի մոտ 1 մլն 190 հազար դրամ՝ նախկին 340 հազարի փոխարեն: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 14, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահինը՝ 12, մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալինը՝ 10.5: Ազգային ժողովի պատգամավորի և աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման համար գործակիցը սահմանված է 10: Մինչ այժմ Ազգային ժողովի պատգամավորի և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնային դրույքաչափերը 300 հազար դրամ էին, սակայն նոր օրենքով տվյալ պաշտոնատար անձինք կստանան մոտ 660 հազար: Ավելին՝ այստեղ