Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջազի մոհիկանի աննախադեպ հուզմունքը (տեսանյութ)

Մշակույթ
66d069a85b80530799ea9cfb10d77fa1

Պարգևներ շատ եմ ստացել, բայց այսպես երևի թե երբևէ չեմ հուզվել. ասում է ստեղծագործական հետաքրքիր ու հիշողություններով հարուստ կյանք ապրած հայկական էստրադայի և ջազի մոհիկանը` Մարտին Վարդազարյանը` իր անունը կրող աստղի հանդիսավոր բացման հոբելյանական համերգին: Համակրելի երևանցի, անմիջական հումորի տեր Մարտին Ցոլակիչի համար այդ երեկո թերևս առավել կարևոր էր ոչ թե նման գնահատանքի արժանանալու փաստը, պարգևը, որ եզակի արվեստագետի է մատուցվում կենդանության օրոք, այլ, որ այս կապակցությամբ հնչում էին պաշտոնական շնորհավորանքներ ու կողքին կանգնած հարազատ ընկերների ու կոլեգաների ջերմ ու անկեղծ խոսքերը: