Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը չի պատասխանում պահնորդների դիմումներին (տեսանյութ)

Հասարակություն
2N7Ri6lHTKM

Ինչո՞ւ պետք է պահնորդները ոստիկանությունում լրացուցիչ քննություն հանձնեն՝ որակավորում ստանալու համար։ Եթե նույնիսկ այդ լիազորությունը ոստիկանությունից չեն վերցնում, պահնորդները գոնե պահանջում են, որ այդ գործընթացն արագացվի: Հակառակ դեպքում, ըստ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների խորհրդի նախագահ Հովհաննես Պետրոսյանի, մենք աշխատուժի պակաս կունենանք։ Գործող օրենսդրության համաձայն՝ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա չունենալու դեպքում կենթարկվեն վարչական տույժի, ընդհուպ կարող են դադարեցնել նրանց գործունեությունը։ Պահնորդական միությունները բազմիցս իրենց բողոքն են արտահայտել ԱԺ նախկին նախագահ եւ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն երբեւէ նրանից պատասխան չեն ստացել։ Պահնորդների հիմնական մտավախությունն այն է, որ ոստիկանության աշխատակիցները կարող են իրենց փոխարեն աշխատել։ Իսկ ոստիկանությունը փորձում է համագործակցել պահնորդների հետ եւ արդեն բանավոր երաշխիք է տրվել, որ ողջամիտ ժամկետներում կփորձի որակավորման ստուգումը արագացնել, քանի որ կուտակվել են որակավորման ստուգում անցնելու ցանկություն ունեցողների դիմումները։ Այժմ պահնորդական միությունները սպասում են կառավարության որոշմանը՝ իրենց հետագա քայլերը մշակելու համար։