Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սյունիքի կրակոցների գործն այլանդակված է». Առավոտ

Քաղաքականություն
arm137015256030

«Այնպես չէ, որ գործը վերջնականապես մտավ փակուղի: Բայց գործը արհեստականորեն փչացրել են, նորմալ չեն քննել, էսօր ասում են ապացույցներ չունենք, իսկ ապացույցներ չունեն, որովհետեւ այդ գործը դիտավորյալ փչացրել են, կարեւոր ապացույցները, որ այդ պահին կարելի էր ձեռք բերել, ձեռք չեն բերել, որովհետեւ ի սկզբանե նպատակ են ունեցել քրեական պատասխանատվությունից ազատել մեղավորներին»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց մեկ տարի առաջ տեղի ունեցած կրակոցների գործով տուժող Ավետիք Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Պարոն Ալումյանը Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել էր, բայց նախօրեին դատարանը մերժեց բեկանել այդ որոշումը: «Այս գործում իմ տեսած ամենախայտառակ խախտումներն էին ու մինչեւ վերջ գնալու ենք, բոլոր հնարավոր ճանապարհներով, օրենքով չարգելված բոլոր մեթոդներով պայքարելու ենք ու հասնելու ենք արդարության: Նրանք, որոնք հիմա դիտավորյալ շեղում են գործը իսկական հունից,եւ նրանք, որոնք օգտվում են դրանից, միեւնույն է՝ բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու իրենց արարքների համար: Նրանք, որոնք նախաքննությունն են շեղել, իրենք էլ քրեական պատասխանատվություն են կրելու իրենց կատարած չարաշահման ու կեղծիքի համար»,- ասաց պարոն Ալումյանը: Նրա խոսքով, քրեական գործն այլանդակված է։ Ամբողջական հոդվածը` այստեղ