Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնցից լավագույնը Լեւոն Աղասյանն էր

Սպորտ
sport-atletika1

ԱՄՆ-ի Յուջին քաղաքում ավարտված աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երեք պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ եռացատկորդ Լեւոն Աղասյանը: Որակավորման մրցումներում մեր մարզիկը 16,16 մ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նա 12 սմ-ով բարելավեց իր արդյունքը եւ եւս մեկ հորիզոնականով բարձրացավ: Մեր մյուս երկու մասնակիցները` հեռացատկորդ Սաթենիկ Հովհաննիսյանը եւ սկավառականետորդ Սուրեն Խաչատրյանը, ցածր արդյունքներ ցույց տվեցին եւ տեղեր զբաղեցրին վերջին հորիզոնականներում: