Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղում է

Սպորտ
sport-chess3

Հայաստանի շախմատիստ Կարեն Գրիգորյանը հաջող հանդես եկավ իսպանական Օլոտ քաղաքում անցկացրած արագ շախմատի մրցաշարում: Մեր երիտասարդ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ իսպանացի Պերես Գոնսալեսի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով Կարեն Գրիգորյանը բավարարվեց 2-րդ տեղով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գալուստ Թադեւոսյանը 5 միավորով գրավեց 26-րդ տեղը: Իսպանիայում բնակվող մեր գրոսմայստեր Կարեն Մովսեսյանը վաստակեց 6 միավոր եւ մրցաշարն ավարտեց 11-րդ հորիզոնականում: