Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

100 օրվա համար գրեթե ոչինչ արված չէ. Հր. Բագրատյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Bagratyan-Hrant3

Իշխանությունը քառյակին չի խոստացել, որ 12 կետերն անպայման իրականացնելու է, ինքն ավելի շատ կետեր ունի իր առջեւ դրած. ասում է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը. «Եթե այդ կետերի մեջ կհամընկնեն այդ 12 կետերը, բնականաբար՝ լավ»։ Եթե իշխանության իրականացվելիք ծրագրերում ընդդիմության 12 կետերից ոչ մեկը չլինի, ըստ պարոն Սահակյանի, ընդդիմությունն ինքը դրանից պետք է եզրակացություն անի։ Բայց իշխանափոխության մասին թող մոռանա. «Երկար տարիներ քաղաքականության մեջ եմ, միշտ ընդդիմությունը ասում է՝ հեսա գալու եմ, հեսա գալու եմ»։ Իշխանության եկողները դա անում են շատ հանգիստ։ Պարոն Սահակյանը եւ նրա կուսակցությունը դրա փորձն ունեն. «Առանց գոռում-գոչյունների, առանց ահազանգելու»։ Պատգամավոր Հրանտ Բագրատյանը զգուշացնում է՝ քաղաքական ուժերը չեն սիրում նստել եւ սպասել, թե երբ է կառավարությունը կոնկրետ քայլեր կատարում։ Տնտեսագետի տպավորությամբ՝ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ընդամենը մեկ-երկու քայլ է կատարել՝ լավատես լինելու հիմքեր չկան։ Պարոն Բագրատյանը կառավարության 100 օրը գնահատում է այսպես՝ տասնապատիկ ավելին կարելի էր անել, ցուցանիշները չնչին չափերով են գերազանցում Տիգրան Սարգսյանի կառավարությանը. «Բայց դե ու՞մ հետ ենք համեմատվում, մի՞ թե դրա համար էր նոր կառավարության ձեւավորումը»։ Պարոն Բագրատյանը, սակայն, չի ուզում գնահատել, թե քառյակի խոստացած 4- ամսյա ժամկետի սպառումից հետո քաղաքական ինչ ցնցումների կհանգեցնի Հովիկ Աբրահամյանի կառավարության անտարբերությունը 12 կետերի հանդեպ. «Չեմ կարող ասել, դա պետք է քառյակին հարցնել»։ Պարոն Բագրատյանը հիշում է Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը՝ այնտեղ կոնկրետ քայլեր կային։ 100 օրվա համար, ըստ նրա, գրեթե ոչինչ արված չէ։