Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցի բացակայությունը՝ արտագաղթի պատճառ (տեսանյութ)

Հասարակություն
dproc1

12- ամյա Սվետլանա Ավագյանն ամեն օր 2 կիլոմետր ոտքով քայլում է՝ դպրոց հասնելու համար։ Նա ապրում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, որտեղ դպրոց չկա։ Սվետլանան միակը չէ. գյուղում շուրջ 30 երեխա հարևան գյուղի դպրոց հաճախելու համար ստիպված է մի քանի կիլոմետր կտրել - անցնել։ Սվետլանան խոստովանում է՝ դժվարությամբ է դպրոց հասնում՝ ճանապարհը երկար է, իսկ ձմռանը՝ նույնիսկ դժվարանցանելի. «Մի կերպ հասնում ենք դպրոց, որ անձրև ա գալիս, թրջված ենք դպրոց հասնում։ Կուզեի, որ մեր գյուղում էլ դպրոց լիներ», - ավելացնում է 12- ամյա աշակերտուհին։ Գյուղացիների խոսքով՝ իրենք հաճախ են դպրոց ունենալու ակնկալիքով դիմել տարբեր պետական կառույցների, սակայն դրական պատասխան չեն ստացել. «Շատ տեղեր ենք դիմել, բայց ասել են, որ երեխեքի թիվը փոքր է՝ 20- 30 աշակերտի համար չեն կարող դպրոց կառուցել», - ասում է Տիգրանուհի Եղիազարյանը։ Բնակիչների ներկայացմամբ՝ գյուղի ստեղծման օրվանից այստեղ ոչ մի պետական ենթակառուցվածք չի գործել։ Գյուղացիները դժգոհում են, որ Սաղմոսավանում չկա նաև մանկապարտեզ, մշակույթի տուն, անգամ՝ բուժամբուլատորիա: Ի դեպ, դպրոցի բացակայությունն այստեղ արտագաղթի պատճառ է դարձել։