Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին վարչապետը կոչ է անում աջակցել Լեւոն Հայրապետյանին

Քաղաքականություն
5715_medium

«Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ «Լևոնը Բարխուդար չէ, առավելևս՝ Սիմոն: Այո, նա երբեմն «հարմար» չէ, և միշտ՝ ոչ հարմարվող, խենթության ու ազատության իր անչափությամբ: Բայց հիշենք, թե այդ աներևակայելի խենթությունը ինչքա՜ն գեղեցիկ առիթներ է պարգևել մեզ… Հիշե՛նք և Գործե՛նք»,- կոչ է անում Ա. Դարբինյանը: