Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբակույտեր` Թռչկանի ջրվեժի մոտ

Քաղաքականություն
9

Քաղաքացիական ակտիվիստների ու բնապահպանների ջանքերի շնորհիվ, 2011թ. նոյեմբերին, կառավարությունը չեղյալ հայտարարեց Թռչկանի ջրվեժից քիչ վերև ՀԷԿ կառուցելու՝ «Ռոբշին» ընկերության նախագիծը: Այսպիսով, Հայաստանի ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժը փրկվեց չորացումից: Սակայն շատ հայաստանցիներ այժմ ամենևին սրտացավ չեն բնության այս հուշարձանի նկատմամբ: «Ա1+»-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են մարդիկ, հանգստանալով ու կերուխում կազմակերպելով հուշարձանի մերձակայքում` բուն ջրվեժից ընդամենը մետրեր հեռու, աղբը թողնում տեղում: Սրա հետևանքով Թռչկանի մոտ աղբակույտեր են գոյացել: