Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրեականի պետը խանդել է իր գեղեցկատես կնոջը. Առավոտ

Հասարակություն
Gyumri_spanutyun

Երեկ հուղարկավորեցին Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի օրերս սպանված եղբորը` 50-ամյա Հարություն Գրիգորյանին, որն, ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, վերջերս էր նշել իր ծննդյան տոնը: Թե որն էր դեմ-դիմաց ապրող 35-36-ամյա հարևանի կողմից նրան սպանելու պատճառը, արդեն իսկ հայտնի է` խանդը: Երեկ զոհին հուղարկավորելուց անմիջապես հետո Ախալքալաքից եկել ու մեղայականով ոստիկանություն է ներկայացել նրա հարևանը` Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեականի պետ Արման Կատինյանը: Թե ի՞նչ զենքով է վերջինս կրակել Հարություն Գրիգորյանի վրա, իր ծառայողակա՞ն, ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ այս պահին ճշտվում է, թե որտեղի՞ց է ձեռք բերել զենքը, քանի որ դա իր ծառայողականը չէ: Ոստիկանության պաշտոնյան հաստատել է, որ խանդի հողի վրա է կատարել սպանությունը: Թե ինչ ցուցմունք է տվել, բնականաբար դեռ հրապարակման ենթակա չէ, այդուհանդերձ ոստիկանությունից մեզ փոխանցում են, որ երկու հարևանների միջև վիճաբանությունն ու հաշիվներն այս թեմայով առաջին անգամը չէին, տևական ժամանակ է` նրանք հարցեր են պարզել. ամուսինը, տվյալ դեպքում ռազմական ոստիկանության քրեականի պետը՝ խանդել է իր գեղեցկատես կնոջը, որոշակի կասկածներ ունեցել: Ամբողջական հոդվածը` այստեղ