Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է ամեն տաղավար տոնից հետո մեռելոց (տեսանյութ)

Հասարակություն
1362555319-47

Այսօր բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Առաքելական եկեղեցին երեկ նշել է հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը: «Քրիստոսը եւ հանդերձյալների, եւ ապրողերի տերն է։ Սա է պատճառը, որ ամեն տաղավար տոներից հետո մեռելոց է։ Հիսուսի ծնունդը, Զատիկը, Վարդավառը եւ Խաչվերացը, ոչ միայն ավետիս է ապրողների, այլ նաեւ ննջեցյալների համար, հոգիների փրկության համար է, որովհետեւ Քրիստոս ավերեց դժոխքը եւ հոգիներին փրկեց»,- օրվա խորհուրդը այսպես մեկնաբանեց Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու ծիսակատար քահանա Տեր Շահեն։ Նա հիշեցնում է՝ քրիստոնեության հռչակման հետ միասին Վարդավառը հաստատվել է հայոց պետության մեջ։ Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը, տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: