Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները հաշտվել են. Փաստինֆո

Քաղաքականություն
28.07.9

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի` հեղինակային իրավունքի խախտումը վերացնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին քաղաքացիական գործով դատարանը հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը և դրա հիման վրա կարճել քաղաքացիական գործի վարույթը։ Ըստ հաշտության համաձայնության՝ կողմերը հաստատված են համարել, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 00։12 րոպեին, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Հետք» ինտերնետային լրատվական կայքում (www.hetq.am) հրապարակվել է «Վարդան Պետրոսյան. «Ի՞նչ է 4-10 տարին, եթե ես իմ ներսում դատապարտել եմ ինքս ինձ ցմահ» վերնագրով հարցազրույց։ 2014թ. հունվարի 8-ին` ժամը 13։28 րոպեին, հրապարակվել է «Վահե Հակոբյանն ամենահարուստ մարզպետն է» վերնագրով հոդված, իսկ ժամը 16։47 րոպեին՝ «Աշոտ Ադամյան. «Ես ինչի՞ պիտի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին ամպհովանի պահեմ» վերնագրով հարցազրույց, ժամը 17։54 րոպեին՝ «Ամանորի գինը» վերնագրով հոդված։ Վերը նշված օրերին, մի քանի ժամերի տարբերությամբ, «Հետք»-ում հրապարակված վերը նշված հոդվածներն ու հարցազրույցներն ամբողջական կամ քիչ կրճատումներով, առանց հայցվորի թույլտվության և առանց պատշաճ հղումների վերարտադրվել են Պատասխանողին պատկանող  լրատվական կայքում նույն վերնագրերով։ Կողմերն ընդունել են, որ Պատասխանողի կողմից թերակատարվել են համապատասխան իրավական ակտերի պահանջները: Դատական ակտում պարզաբանվան են այն իրավանորմերը, որոնք անհրաժեշտ է պահպանել՝ հեղինակային իրավունքի խախտումներից խուսափելու համար։ Ավելին՝ այստեղ