Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի դեմս Լեւոն Հայրապետյանի՝ նոր «Մագնիտսկու գո՞րծ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
466008f25f8cf66b04492a529632c248

Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս երկար ժամանակ գտնվել կալանքի տակ։ Եթե կալանքը երկար ձգվի, նա պարզապես կարող է չդիմանալ։ Այս մասին հայտարարել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը. «Հիվանդությունների այն փունջը, որ ունի Լեւոն Հայրապետյանը, ավելի քան ծանրակշիռ հիմք է, որպեսզի նրան չպահեն կալանքի տակ, եւ ռուսական դատարանը պետք է այս ամենը հաշվի առներ»։ Կոմանդոսը նաեւ հավելել է, որ եթե Լեւոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կբախվի մի նոր «Մագնիտսկու գործի» հետ։ Այս մասին հայտնում է «Արցախն այսօր» պարբերականը։