Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը «Յուկոս»-ին պարտվել է 50 մլրդ դոլար

Տնտեսություն
khadarkovski

Ռուսական «Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը պարտվել է «Յուկոս» նավթային ընկերությանը՝ գրեթե 10 տարի ձգվող դատական գործընթացում։ Հաագայի դատարանը որոշել է, որ ՌԴ-ն «Յուկոս»-ին պետք է վճարի 50 մլրդ դոլար, որովհետեւ խախտել է Էներգետիկ խարտիան, եւ փաստացի օտարել «Յուկոսը»։ Նավթային ընկերության ունեցվածքի մեծ մասը, այդ թվում՝ Մոսկվայի գրասենյակը (լուսանկարում) անցել էր պետական «Ռոսնեֆթ»-ին, ինչը, ըստ Հաագայի դատարանի, բռնագրավում է։ «Յուկոս»-ի նախկին բաժնետերերը, որոնց թվում է նաեւ Միխայիլ Խադարկովսկին, պահանջել է 114 մլրդ դոլար, բայց դատարանը կորուստը գնահատել է 50 մլրդ։ «Կոմերսանտ»-ի աղբյուրները Հաագայի դատարանի որոշումը համարում են քաղաքական եւ կարծում, որ ՌԴ-ն կփորձի կասեցնել այն։ Ի դեպ, բացի այդ գումարից, ՌԴ-ն եւս 65 մլն դոլար պարտավոր է վճարել դատական ծախսերի համար։ Գումարը պետք է վճարվի մինչեւ հունվար։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ Ucos