Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օծվեց Նորաբաց գյուղի եկեղեցու Սուրբ Սեղանը

Հասարակություն
sexan

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը, և եկեղեցին անվանակոչվեց Սուրբ Աստվածածին: Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Նորաբաց գյուղի գյուղապետ, բարերար Գալուստ Գալստյանը, ԱԺ պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ և հյուրեր: Սուրբ Սեղանի օծումից հետո Նավասարդ Սրբազանը քարոզ խոսեց, որից հետո Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ մատուցվեց Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի ունենացավ տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին մատուցվեց մատաղ:   Նախապես հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել էին եկեղեցու խաչը, զանգը, եկեղեցու սյուները և մկրտության ավազանը:   Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան