Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Բալոյան.Ես Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով չեմ դիմել. «Փաստինֆո»

Հասարակություն
26.07.11

«Ես մոտեցել եմ իրեն, իմ ասելիքը ասել եմ, լրագրող իմ կողքին չի եղել, քույրն է եղել` Աշխենը` մի փոքր այս կողմ կանգնած մի քանի լրագրողների հետ, որոնց ինքն է ղեկավարում»,- «Փաստինֆո»-ի խնդրանքով անդրադառնալով հուլիսի18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրի բակում տեղի ունեցած միջադեպքին` ասաց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժողի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք` այդ օրը կայացած դատական նիստից հետո` դատարանի բակում, Ռուբեն Բալոյանն անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել իր գործընկեր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ, որից հետո վեճին միջամտել էր նաև տուժող կողմը և երկու կողմերի միջև վիճաբանություն էր սկսվել, որը հանգուցալուծվել էր միայն դատական կարգադրիչների միջամտությամբ: Այս միջադեպի շուրջ մամուլի, մասնավորապես` «forrights.am» կայքի «Արա, ես քեզ հետ տղայականով եմ խոսում, ոչ թե` որպես փաստաբան» հրապարակման հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Ռուբեն Բալոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Ռուբեն Բալոյանը, սակայն, կարգապահական վարույթ հարուցելու որոշումն անհիմն է որակում` պատճառաբանելով, որ իր և Նիկոլայ Բաղդասարյանի խոսակցությանը լրագրողները ներկա չեն եղել: «Այդ հոդվածի հիմքով է դա հարուցվել, բայց ես Նիկոլայ Բաղդասարյանին «արա»-ով չեմ դիմել, մենք բավականին լավ հարաբերությունների մեջ ենք, բայց երեևի այսուհետև այդ հարաբերությունները կխախտվեն, ես 54 տարեկան եմ, ես այդ տարիքից դուրս եմ եկել, որ նման արտահայտություններ անեմ, տղայականով խոսեմ»,- ասաց Ռուբեն Բալոյանը` հավելելով, որ պատրաստվում է բոքողարկել վարույթի որոշումը: Միաժամանակ նա նաև դիմել է կայքի խմբագրություն` հերքում տպագրելու պահանջով: Մանրամասներն այստեղ