Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանդիսականներին կդիմավորեն լարախաղացն ու ծաղրածուն

Հասարակություն
bb5851cb8285371c9de1c609270315f2

Հուլիսի 27-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա Վարդավառի տոնին նվիրված հանդիսություն: Միջոցառման սկիզբը ժամը 11:30-ին՝ Աշտարակի Կարմրավոր եկեղեցում, որտեղ տեղի կունենա Բերքի օրհնության արարողություն և մատաղի մատուցում: Այնուհետև, ծիսական երթ դեպի Պերճ Պռոշյանի տուն-թանգարան: Թանգարանի մուտքի մոտ հանդիսականներին կդիմավորեն լարախաղացն ու ծաղրածուն՝ իրենց ավանդական արվեստով: Թանգարանի բակում Վարդավառի տոնի բեմականացումը կներկայացնի «Տոնացույց» ժողովրդական թատրոնը՝ ավանդական երգ ու պարով, ջրի պաշտամունքին նվիրված խաղերով: Միջոցառումը կամփոփվի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի սաների համերգով: