Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազի

Հասարակություն
weather

Հուլիսի 25-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 27-29-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` նույնքան կնվազի: