Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել

Քաղաքականություն
d2dc04d2a393ce80aa659a35f48d30b9

Լոռու մարզի Անտառաշեն համայնքի բնակիչները օգոստոսի 3-ին հնարավորություն չեն ունենա քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։ Առաջադրված երկու հանրապետական թեկնածուներից մեկը՝ հանրապետական Ռազմիկ Ղումաշյանը, ինքնաբացարկ է հայտնել։ Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործազուրկ Ռաֆիկ Խառատյանն է։ Ընտրությունները նշանակվել են Անտառաշենի գյուղապետ Վլադիմիր Ասլանյանի վաղաժամ մահվանից հետո։ Համայնքն ունի 180 ընտրող։ Արտահերթ ընտրության անցկացման համար կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրել 786 հազար 600 դրամ, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 702 դրամ։