Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակում Արցախում

Քաղաքականություն Հասարակություն
f31ecc446cbdfa2b944bc1f1fd61dbaa

Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի և Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է ուսանողական բանակում, որին մասնակցում են Երևանի պետական և Արցախի պետական համալսարանների ուսանողներն ու Կովսականի երիտասարդները: Նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել այն երիտասարդներին, ովքեր փորձի և տեսակետների փոխանակման միջոցով կամրապնդեն համագործակցության կապերը երիտասարդական և ուսանողական կառույցների միջև: Միջոցառման ընթացքում երիտասարդները հանդիպումներ կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Նախատեսվում են սեմինարներ և դասախոսություններ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախյան հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ: Ուսանողները կայցելեն Արցախի պատմամշակութային մի շարք տեսարժան վայրեր, ինչպես նաև Խնձորեսկի ձոր՝ Մխիթար Սպարապետի գերեզման: