Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի սակագինը կփոխվի՞ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
MPKFvGtY86Q

Ինչպե՞ս է պատրաստվում տրանսպորտի սակագինը փոխել քաղաքապետարանը Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Երևանում փողոց դուրս եկան այն երիտասարդները, որոնց հաջողվեց կասեցնել տրանսպորտի սակագնի թանկացումը: Քաղաքապետարանը ստիպված էր հրաժարվել մինչ այդ ընդունած իր որոշումից, որով տրանսպորտի սակագինը 100 դրամից դարձել էր 150 դրամ: Հաղթանակից մեկ տարի անց՝ այսօր քաղաքապետարանը դեռ շրջանառության մեջ է պահում սակագնի փոփոխման մի քանի տարբերակներ: Վերջինը միասնական սակագնի մոդելի վերացումն է։ Տրանսպորտի սակագնի փոփոխության հարց այս պահին դրված չէ։ Պնդում է Երևանի տրանսպորտի սակագնի հարցերով հանձնաժողովի անդամ Նաիրա Նահապետյանը։ Նա հայտնեց, որ ընդամենը քննարկումներ են եղել և ոչ ավելին։ Այդուհանդերձ, տիկին Նահապետյանը վստահ է՝ ներկայիս սակագնի առկայության պայմաններում մայրաքաղաքային տրանսպորտը երկար չի կարող աշխատել։   Մինչ քաղաքային իշխանությունները սակագնի փոփոխության տարբերակներ են մշակում, քաղաքացիական ակտիվիստները վստահեցնում են, որ կկանխեն ցանկացած որոշում՝ այս անգամ ավելի կոշտ եղանակներով։