Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամեն ազգ ունի իր ձայնը

Մշակույթ
Արուսյակ-Սահակյան

Ազգագրագետ և բանագետ Արուսյակ Սահակյանն այսօր «Երաժշտական Հայաստան» ծրագրի շրջանակներում դասախոսություն կարդաց Նարեկացի արվեստի միությունում՝ հայկական պարերգեր թեմայով։ Նա ներկայացրեց հայկական պարերգերը ազգային բանահյուսության տեսանկյունից և միաժամանակ անդրադարձավ հայկական ավանդույթներին և դարավոր մշակույթին։ Տիկին Սահակյանը ընդգծեց, որ հայկական պարերեգերը բանահյուսական ստեղծագործություն են, դրանք ամենահին ժանրերին են պատկանում և դա նշել է նաև Կոմիտասը. «Ազգերը իրարից տարբերվում են իրենց ձայներով, յուրաքանչյուր ազգ ունի իր ձայնը, հայ ազգը նույնպես ունի իր յուրահատուկ և տարբերվող ձայնը»,-նշեց տիկին Սահակյանը։   Անդրադառնալով հայկական առասպելներին և ավանդույթներին՝ ազգրագետը նշեց. «Այսօր մարդիկ ճիշտ չեն հասկանում և մեկնաբանում առասպելները, առասպելների և ժայռաքանդակների տակ այլ գիտելիք է թաքնված»։ Տիկին Սահակյանը չվարանեց նաև երգել ներկաների համար հայկական ազգային պարերգերը, ինչպես նաև ներկայացնել հայկական «լեռնապարը»։ Դասախոսությանը ներկա էին նաև սփյուռքից եկած երիտասարդներ։