Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հրանտ Բագրատյան. «Հայաստանին պետք չէ, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը» (տեսանյութ)

Մեր իշխանությունները չգիտեն, թե Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ո՞րն է իրենց հաջորդ քայլը: «Շատ-շատերը Արեւմուտքում սփյուռքահայության մեջ, չեմ ասում առողջ մտածողները, բայց ոչ առողջ մտածողները, ասում են՝ ո՞նց կլինի, գենոցիդի պրոբլեմը մեզ թույլ է տալիս կոնսոլիդացված մնալ, հայ մնալ։ Ստացվում է մի պարադոքս՝ որպեսզի մեր հայրենակիցները Արեւմուտքում հայ մնան, մեզ պերմանենտ գենոցիդ է պետք»,-ասաց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը։ Ըստ Բագրատյանի, Հայաստանին անհրաժեշտ է ցեղասպանության ճանաչման օրակարգ՝ նվազագույն խնդիրն է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը «Կամ մեր խնդիրն է, որ ճանաչի, դրանից հետո մեզ փող տա, փոխհատուցի, սա կլինի օրակարգ երկրորդ, կամ էլ, որ ճանաչի, հատուցում տա, հողերն էլ մեզ տա։ Սա կլինի օրակարգ երրորդ։ Եթե օրակարգ երրորդը դնենք խնդրի, Հայաստանը վերանում է»,- հայտնեց նա։