Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեռնար Շալանդի ցանկությունը կատարվեց

Սպորտ
sport-shaland

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն օգոստոսի 4-ին և 6-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու Իրանի Մ-22 հավաքականի հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղին նախապատրաստվելու համար մեր երիտասարդական հավաքականը հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 6-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ընդհանուր առմամբ հրավիրել է 22 ֆուտբոլիստ: Առաջին անգամ հրավեր է ուղարկվել իսպանական «Մուրսիայի» հարձակվող Վարդան Պողոսյանին: Քանի որ հանդիպումները ընկերական են, ուստի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ երիտասարդականի կազմում ընդգրկվել են նաեւ առաջին թիմի ֆուտբոլիստներ Ռումյան Հովսեփյանն ու Գագիկ Դաղբաշյանը: