Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ աշխատակիցները կմեկնեն ՌԴ

Հասարակություն
c940ba9591ce314425eb97e944a8da42

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները հուլիսի 27-ին կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Օրլովի մարզ՝ հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը կազմակերպվող «Հիշատակի հերթափոխ-2014» միջազգային ուսումնագործնական հավաքին մասնակացելու նպատակով: Միջոցառումը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը և Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակին: Սա, փաստորեն, Ռուսաստանի և Հայաստանի հարկադիր կատարողների համատեղ ուսումնագործնական չորրորդ հավաքն է` Սմոլենսկի, Բրյանսկի և Կալուգայի մարզերից հետո, որտեղից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին շնորհակալագրերով և պատվոգրերով: Այս մասին հայտում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը