Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստորագրահավաք՝ Մհեր Ենոքյանի համար

Հասարակություն
b2995bc52fd0807666c6bef65cce8773

Արդեն 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը պետք է վերադարձվի հասարակություն։ Նման պահանջով երեկվանից ստորագրահավաք է մեկնարկել, որին միացել է արդեն 150 քաղաքացի։ Նախաձեռնության հեղինակը մասնագիտությամբ փիլիսոփա Նանե Մովսիսյանն է։ «Կարդացի Մհեր Ենոքյանի հոդվածները, հետո համացանցում փորձեցի նյութեր գտնել , իմ դեգերումների արդյունքում ինձ համար պարզեցի, որ իմ առաջ հանցագործ չէ, այլ մտավորական։ Խիստ անարդար է հասարակությանը զրկել նման անհատականություններից: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կարիք չեմ զգում, որպեսզի ինձ եւ ինձ նման հազարավորներին պաշտպանեն Մհեր Ենոքյանից: Չէ որ տրամաբանորեն անարդարադատությունը գործում է հասարակության համար եւ պարտավոր է հետադարձ կապ ապահովել իր քաղաքացիների հետ, այսինքն՝ հաշվի առնել հասարակության կարծիքը: Մենք ծանոթ ենք մարդկանց մեղքերին, բայց ոչ ապաշխարությանը»,-«Ա1+»-ին ասաց Նանե Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է 1996թ. համակուրսեցուն սպանելու մեղադրանքով, սակայն մինչ օրս շարունակում է պնդել, որ անմեղ է։ Ստորագրահավաքի կազմակերպիչը կոչ է անում այն քաղաքացիներին, ովքեր Մհեր Ենոքյանից պաշտպանվելու կարիք չեն զգում, միանալ ստորագրահավաքին։