Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայ կոմունիստները պահանջում են Ուկրաինայի նախագահից (տեսանյութ)

Հայ կոմունիստները Ուկրաինայի նախագահից պահանջում են անհապաղ դադարեցնել ճնշումները Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության նկատմամբ. «Հակառակ դեպքում նա վերջնականապես կնույնանա ֆաշիստ –ազգայնականների հետ եւ դա նրա քաղաքական կարճատեւ կարիերայի մայրամուտին կհանգեցնի»,- այսօր նման հայտարարություն հնչեցրին Հայաստանի կոմունիստական եւ Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցությունները: «Պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած Կիեւյան խունտան արդեն քանի ամիս է ճնշումներ է գործադրում Ուկրաինայի կոմկուսի՝ երկրի այն միակ քաղաքական ուժի նկատմամբ, որը բացահայտ կերպով դատապարտել է Արեւելքում իրականացված ռազմական պաատժիչ գործողությունը, որի զոհն են դարձել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի հարյուրավոր խաղաղ բնակիչներ»,- նշված է հայտարարության մեջ: ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը միաժամանակ հայտարարեց, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության արգելումը հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի: