Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ունիկալ վիրուս, ռիսկային խմբում՝ թմրամոլներ եւ մարմնավաճառներ (տեսանյութ)

Հասարակություն
1335189999_gepatit1

ՄԻԱՎ-ն ավելի քիչ մահ է բերում, քան հեպատիտ B-ն կամ C-ն, քանի որ կառավարելի է: Բարձրաձայնում են համաճարակաբանները` ավելացնելով` հեպատիտը ունիկալ վիրուս է եւ մեկ ընդհանուր պատվաստանյութ աշխարհում գոյություն չունի: Այս հիվանդությունների լավագույն կանխարգելումը լավ իրազեկումն է: Համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության ԳՀԻ տնօրեն Գայանե Մելիք-Անդրեասյանը հիշեցնում է` եթե հեպատիտ C-ն հիմնականում տարածվում է արյան փոխներարկման ճանապարհով, ապա հեպատիտ B-ն` նաեւ սեռական ճանապարհով. «Նկատի ունենալով ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ` մեզ մոտ աշխատանքային միգրացիայի պայմանները, մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք այդ ոլորտին: Ուզում եմ նշել` ռիսկային խմբերն են ներարկային թմրամոլները, սեռական ճանապարհով արդեն հիվանդները, մարմնավաճառները, որոնց հետ այլ խմբերի շփումը կարող է բերել հեպատիտների տարածմանը»,-ասաց նա: