Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ կա Սեւանի հատակում (տեսանյութ)

Հասարակություն
sevan-41

Սեւանա լիճը Հայաստանի ամենակարեւոր հարստությունն է՝ որպես բնական ռեսուրս, բայց այն աղտոտվում է։ Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոն (ՍՀՍԿ) փոխնախագահ Արա Ավագյանը հայտարարում է՝ մաքրման աշխատանքները ցույց են տվել, որ վիճակը բավական լուրջ է։ Քսան րոպեի ընթացքում հսկայական աղբ են դուրս բերել. «Շատ խիստ է էկոլոգիական խնդիրը: Ոչ միայն աղտոտվում են Սեւանի ավազանի ափամերձ տարածքներն, այլեւ աղտոտվում է հենց ինքը ավազանը: Պլաստիկ շշերն ընդհանրապես դարձել են պատուհաս էկոլոգիայի համար: Սա իսկապես ահազանգ է: Այդ աղբը վնասում է էկոլոգիային, այդ աղբի մեջ սատկում են ձկները, խեցգետինները, դրանք վտանգավոր են նաեւ լողորդների համար»: Կենտրոնը հետազոտություններ եւ ստորջրյա ստուգումներ է իրականացնում Սեւանա լճում։ Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Ստեփան Կոջարյանը, խոսելով իրենց հետազոտության մասին, նշեց, որ շատ տպավորիչ էր ջրի տակից դուրս եկող պղպջակները, որոնց նրանք առաջին անգամ էին հանդիպում. «Երբ սուզորդը լողում է այնտեղ, կարծես ակվարիումի մեջ լինի: Իսկ մոտ 20-25 մետր խորության վրա նաեւ ժայռեր գտանք, դրանք նույնպես շատ հետաքրքիր էին»: Իր գործունեության հինգ տարիների ընթացքում կենտրոնը հասցրել է հետազոտել Սեւանի 10 գոտիները, սակայն այս ամենը շատ քիչ է, ասում են նրանք, տարեկան տասնհինգ օրն է աշխատում, բայց ամեն ինչ դեռ առջեւում է։ sevan 1 sevan 2 sevan 3 sevan 5 sevan 6