Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրյուսովի անվան համալսարանում հրդեհ է բռնկվել

Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում: Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել` 12.06-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: