Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Համերգից հետո ամբողջ փողոցը փակել էին» (տեսանյութ)

Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը հունիսի 28-ից հուլիսի 14-ը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Լիոն քաղաքներում: Այս մասին այսօր հայտնեց «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը։ Նա բառեր չէր գտնում ներկայացնելու, թե ինչպիսի վերաբերմունքի և հաջողությունների են հասել այնտեղ։ «Համերգից հետո ամբողջ փողոցը փակել էին և մեզ անվերջ ծափահարում էին և շնորհակալություն հայտնում փայլուն կատարման համար։ Հավաքվածները օտարերկրացիների էին», - պատմում է Նորայր Մեհրաբյանը։ Ֆրանսիական հյուրախաղերից հետո՝ «Բարեկամությունը» եղել է նաև Իսրայելում։ Մեհրաբյանն ասաց, որ Իսրայելում իրենց համույթի ելույթից հետո, հանդիսատեսը շուրջ 10 րոպե անընդմեջ ծափահարել է. «Կազմակերպիչներից մեկը 2 բութ մատը ցցեց և ասաց, որ հիանալի է։ Նա մեզ շնորհակալություն հայտնեց, որ իրենց համերգը գեղեցկացրել ենք մեր պարային համարներով»։