Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համերգից հետո ամբողջ փողոցը փակել էին» (տեսանյութ)

Մշակույթ
barekamutyun

Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը հունիսի 28-ից հուլիսի 14-ը հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Լիոն քաղաքներում: Այս մասին այսօր հայտնեց «Բարեկամություն» պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը։ Նա բառեր չէր գտնում ներկայացնելու, թե ինչպիսի վերաբերմունքի և հաջողությունների են հասել այնտեղ։ «Համերգից հետո ամբողջ փողոցը փակել էին և մեզ անվերջ ծափահարում էին և շնորհակալություն հայտնում փայլուն կատարման համար։ Հավաքվածները օտարերկրացիների էին», - պատմում է Նորայր Մեհրաբյանը։ Ֆրանսիական հյուրախաղերից հետո՝ «Բարեկամությունը» եղել է նաև Իսրայելում։ Մեհրաբյանն ասաց, որ Իսրայելում իրենց համույթի ելույթից հետո, հանդիսատեսը շուրջ 10 րոպե անընդմեջ ծափահարել է. «Կազմակերպիչներից մեկը 2 բութ մատը ցցեց և ասաց, որ հիանալի է։ Նա մեզ շնորհակալություն հայտնեց, որ իրենց համերգը գեղեցկացրել ենք մեր պարային համարներով»։ Անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանն էլ նշեց, որ իրենց համույթի նպատակը շատ պարային խմբերի նման միայն երկրից դուրս գալը չէ։ Մխոյանը վստահեցրեց, որ իր ղեկավարած համույթը արտերկրիր չի մեկնում միայն պարելու համար, այլ այնտեղ ներկայացնում է Հայաստանի մշակույթը։ Նա առանց փակագծերը բացելու ասաց, որ համագործակցությունը շարունակվելու է և իրենք հաճախ են նմատիպ հյուրախաղեր ունենալու։