Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտական հանրության համբերության բաժակը լցվել է

Հասարակություն
552bc30af7cacb3f9929f47f0778392b

Հայաստանի գիտական հանրությունը բաց նամակ է ուղղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին,ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին,ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին։ Բաց նամակ Գիտության անհապաղ եւ կտրուկ զարգացումը ազգային անվտանգության խնդիր է: Վերջերս ՀՀ գիտական հանրության ներսում խմորումները բերել են միասնական դիրքորոշման՝ գիտության նկատմամբ տարիներ շարունակ կառավարության վարած քաղաքականությունն անընդունելի է: Հուլիսից պետական աշխատողների աշխատավարձի սանդղակավորում եւ ավելացում նախատեսող գիտաշխատողներին եւ գիտական հաստատությունների անձնակազմին հերթական անգամ շրջանցելը, մյուս կողմից նախատեսող «կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններով գիտնականներին որպես պետական աշխատողների ընդգրկելը, դարձան գիտական հանրության համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը: Այլեւս այսպես չի կարելի: Գիտական հանրությունը պահանջում է, խոսքերից եւ հայեցակարգերից անցնել արմատական գործողությունների: Հայտարարում ենք, որ այսուհետ մեկնարկում են ամբողջ գիտական հանրության բողոքի եւ անհամաձայնության տարաբնույթ գործողություններ: Գործողությունները կլինեն նպատակային եւ կշարունակվեն մինչեւ գիտության եւ գիտնականների նկատմամբ պատշաճ մոտեցմը: Մասնավորապես 1. ամրագրելով գիտության ֆինանսավորման ամենամյա ՀՆԱ 0.25% ավելացումը՝ 2018-ին հասցնել 1% ՀՆԱ հայեցակարգային ցուցանիշին, 2. 2015 թվականի պետական բյուջեով գիտնականի միջին աշխատավարձի գործակցի համապատասխանեցումը ՀՀ միջին աշխատավարձի առնվազն կրկնապատիկին, 3. գիտական եւ գիտատեխնիկական փորձագիտության մասին օրենքի ընդունումը, 4. կատարել 2000թ. ընդունված «գիտական եվ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, մասնավորապես կետ 16-ի պահանջները՝ կենսաթոշակի անցած անձանց հավելավճարի կարգի հաստատման վերաբերյալ, 5. ինչպես նաեւ ՀՀ գիտության զարգացման հայեցակարգի եւ ռազմավարական ծրագրերի իրականացման այլ քայլերի հստակ հաջորդականության եւ ժամկետների մշակումը եւ համաձայնեցումը գիտական հանրության հետ:   Հայաստանի գիտական հանրություն