Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Գեղամյանը նշանակվել է փոխնախարար

Պաշտոնական
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։   *** Արտյոմ Գեղամյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ   Կրթություն 1997 -2001 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ 2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա 2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա) 2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ 2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց   Աշխատանքային գործունեություն 1998-2001 թթ. - «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ 2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական 2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական 2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ 2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական 2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս 2005-2006 թթ. - «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու 2007-2008 թթ. - «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան 2008 թ. - «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ 2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ 2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան 2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող 2014 թ. հուլիսի 25-ից` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ   Այլ տվյալներ Զինապարտ է, պահեստազորի շարքային: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:   Կուսակցական պատկանելություն Անկուսակցական   Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: