Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Մեզ եկած գումարներով Եգանյանն իրա համար էլիտար շենք է կառուցել» (տեսանյութ)

26 տարի` առանց ջրի, կոյուղու, կիսաքանդ պատերի մեջ եւ առնետների հարեւանությամբ։ Շահումյանից բռնագաղթած ավելի քան 20 ընտանիք մինչ օրս ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում, որտեղ տարրական կենցաղային պայմաններ չկան։ Ինչպես իրենք ասում ոչ թե ապրում են, այլ՝ գոյատեւոմ։ Գրիգորյանների 4 հոգանոց ընտանիքն ապրում է 12ք/մ տարածքում, որը ծառայում է եւ հյուրասենյակ, եւ ննջասենյակ, եւ խոհանոց։ Իսկ սանհանգույցը Գրիգորյանները կիսում են հարեւանների հետ, լոգասենյակ նրանք ընդհանրապես չունեն։ Հանրակացարանում ապրող մյուս շահումյանցիների կյանքը Գրիգորյաններից չի տարբերվում։