Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշում դպրոցականները նոր զբաղմունք ունեն

Հասարակություն
10383087_531526470282057_5063001911128958550_n

7-րդ դասարանցի Գայանե Մակարյանը դեռ փոքրուց էր սիրում հետեւել տատի մատների մեջ արագ-արագ շարժվելով գուլպա ստեղծող շյուղերին: «Այն ժամանակ չէի էլ կարող երազել, որ մի օր ինքս այդպես արագ թելերից ինչ-որ բան կստեղծեմ: Իսկ հիմա մի քանի րոպեի ընթացքում տարբեր թելերի հյուսվածքից գեղեցիկ ու յուրօրինակ նախշեր եմ ստանում»,- պատմում է այս տարվա հունվարից ձեռագործության խմբակ հաճախող Չինարեցի Գայանեն: Նրա ձեռագործի ուսուցչուհին՝ Վարսենիկ Օրդյանը Գայանեին ընդունակ ու ընկալող է գնահատում, քանի որ աշակերտուհին գործելու ամեն տեսակն էլ արագ յուրացնում է՝ ասեղնագորությունը, հելյունագործությունն ու ճյուղերով գործը. «Նա իմ եզակի աշակերտներից է, ով տարբեր բաներ է կարողանում գործել: Վերջրես իր համար շատ գեղեցիկ գլխարկ ու շարֆ էր գործել, որի նախշերն անգամ ինձ էին զարմացրել»: ‎ՀՕՖՀայաստան‬-ի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի կարեւոր բաղադրիչներից է դպրոցահասակ երեխաների առօրյան տարբեր օգտակար զբաղմունքներով հագեցնելը, ինչի համար մարզի 5 գյուղերում արդեն գործում է 8 տարաբնույթ խմբակ՝ նկարչության, պարի, շյուղագործության, հելյունագործության, ձեռքի աշխատանքների, պարի, բասկետբոլի ու վոլեյբոլի: Ավելի քան 320 երեխա շաբաթական երկու անգամ հնարավորություն է ունենում այցելելու խմբակներից որեւէ մեկը: ՀՕՖՀայաստան-ի Բերդի գրասենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ խմբակներում ընդգրկված երեխաների աշխատանքներն ու նկարները մասնակցում են տարբեր ցուցահանդեսների: Գայանեի ձեռքի աշխատանքներն էլ շուտով տարբեր ցուցասեղանների վրա կհայտնվեն: «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը ամենամեծ ուշադրությունը դարձնում է Բերդի տարածաշրջանի երեխաների ապագայի համար այսօր կատարվող ներդրումներին, որոնց շնորհիվ Գայանեն ու խմբակներ հաճախող իր մյուս հայրենակիցները կկարողանան ավելի լավ ապագա կառուցել իրենց հայրենի գյուղերում: ՀՕՖՀայաստան‬-ի մամլո ծառայություն