Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեզ եկած գումարներով Եգանյանն իրա համար էլիտար շենք է կառուցել» (տեսանյութ)

Հասարակություն
Abovyan-hanrakacaran

26 տարի` առանց ջրի, կոյուղու, կիսաքանդ պատերի մեջ եւ առնետների հարեւանությամբ։ Շահումյանից բռնագաղթած ավելի քան 20 ընտանիք մինչ օրս ապրում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկում, որտեղ տարրական կենցաղային պայմաններ չկան։ Ինչպես իրենք ասում ոչ թե ապրում են, այլ՝ գոյատեւոմ։ Գրիգորյանների 4 հոգանոց ընտանիքն ապրում է 12ք/մ տարածքում, որը ծառայում է եւ հյուրասենյակ, եւ ննջասենյակ, եւ խոհանոց։ Իսկ սանհանգույցը Գրիգորյանները կիսում են հարեւանների հետ, լոգասենյակ նրանք ընդհանրապես չունեն։ Հանրակացարանում ապրող մյուս շահումյանցիների կյանքը Գրիգորյաններից չի տարբերվում։ Սեփական անկյուն ունենալու պահանջով փախստականները դիմել են ում հնարավոր է, սակայն որեւէ պատասխան եւ գործնական քայլ չկա։ Նրանք համոզված են, որ ցանկության դեպքում իրենց խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Այսօր նման պայմաններում ապրելու համար նրանք առաջին հերթւբ մեղադրում են Միգարցիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանին։ Մանրամասները՝ տեսանյութում