Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներից տուժածը կմնա կալանքի տակ

Հասարակություն
nkar000012

Մայիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանը ազատ չի արձակվի։ Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ է թողել նրան կալանքի տակ պահելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Որոշումը դատարանը կայացրել է առանց Վալերի Հովհաննիսյանի ներկայության։ Վերջինս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ «Իմ պաշտպանյալին առաջին ատյանի դատարան էին տարել կիսագիտակից վիճակում եւ նա չի գիտակցել, թե ինչ է կատարվել։ Սա դասական խոշտանգման օրինակ է։ Գործում կա նաեւ բժշկի եզրակացությունը, որ քննչական գործողություններ առայժմ չպետք է կատարվեն»,- «Ա1+»-ին ասաց Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Պաշտպանը վստահեցնում է որ կալանքի հետ կապված որոշումը բողոքարկելու է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Հիշեցնենք, որ մայիսին 17-ին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, կրակոցներ էր արձակել, ինչի հետեւանքով 5 անձ կալանավորվել էր։