Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում 18931 MA փաստաթուղթն է

Հասարակություն
072159122876

1999թվականին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Համաշխարհային բանկի 18931 MA փաստաթուղթը, որի մեջ ամփոփված է Հայաստանի Հանրապետությանը 185 մլն դոլար վարկ հատկացնելու (SAC-1` 60,SAC-2՝ 60, SAC-3՝ 65 մլն դոլար, հաստատված 1996-98թթ.), ինչպես նաև ՀՀ էներգահամակարգի ապապետականացմանծրագիրը: Այս փաստաթղթում Համաշխարհային բանկի վարկային պահանջներից ու նախապայմաններից են՝ Հայաստանի էներգահամակարգը դնել կոմերցիոն հիմքերի վրա, վերացնել ֆինանսական դոտացիաները և ծախսերը չծածկող սակագները, նախկինում կուտակված պարտքերրն ընդգրկել սակագների մեջ (այլ ոչ թե վճարել ընթացիկ եկամուտներից)և շարունակաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները, իրականացնել անջատումների քաղաքականություն, սեփականաշնորհել էներգահամակարգը,էլեկտրաէներգիայի արտադրությունը, ներմուծումը և արտահանումը ազատականացնել, ինչպես նաև, էներգահամակարգն արդյունավետ առևտրային հիմքի վրա դնելով, հասնել այն բանին, որ էլեկտրականության սակագներն ապահովեն մրցակցային շահույթ...(Այս փաստաթղթին վերաբերող վերլուծականը 2000 թվականին հրապարակվել է «Գարուն» ամսագրի թիվ 3 և «Голос Армении» թերթի հուլիսի 15-ի համարներում, «Վարկեր... բնության դեմ» և «Кредиты против кредитов» վերնագրերով): Համաշխարհային բանկի18931 փաստաթղթի բովանդակությունից պարզ երևում է, որ ՀՀ կառավարությունը ստրկաբար (կամ այլ դրդապատճառներով)ընդունել ու կատարել է բանկի բոլոր պահանջները, իսկ էներգահամակարգը ապապետականացնելու գործարքըավելի է արագացրել, քան Համաշխարհային բանկն է պահանջել: Ահա թե ինչու քննարկվող փաստաթղթում բանկն իր գոհունակությունն է հայտնումիրհլու-հնազանդ ծառային՝ ՀՀ կառավարությանը, որ ստեղծել է էներգետիկայի անկախ հանձնաժողով, որնիրագործուելու է ՀՀ էներգետիկայի մասին օրենքի պահանջները, հաստատելու է շուկայական կանոնները և կանոնակարգված սակագները, բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները (1994թ. մեկ կՎտ ժամի միջին սակագինը կազմում էր 1,4 ցենտ,իսկ 1999թ. հունվարին այն հասավ 4,6 ցենտի), վերացրել է կենսասահմանային և անապահով խավերի համար գոյություն ունեցող զեղչերը... Այժմ, երբ հերթական անգամ քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման հարցը, հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովը, որը իրականում ստեղծվել է Համաշխարհային բանկի պահանջով և նրա զավակն է, սակագնի բարձրացումը «հիմնավորեց» համակարգում առաջանալիք ֆինանսական ճեղքվածքով (հաշվարկվել է, որ 2014-15թթ. այն կկազմի 17,9 մլրդ դրամ),իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էլ գտնում է, որ սակագնիբարձրացումնանխուսափելիէ, քանիորդրանովէպայմանավորվածՀայաստանիէներգետիկանվտանգությունը: Նա,հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովիկողմիցներկայացվածբոլորհաշվարկներըհամարումէհիմնավոր (lurer.com2014.07.02): Մինչդեռ ՀՀ էներգահամակարգի իրական սահմանադրության՝ՀԲ-ի 18931 փաստաթղթի մասին որևէ խոսք չկա: Շահագրգիռ կողմը ստեղծում է այն կեղծ պատկերը, որիբր էներգահամակարգի անվտանգության ապահովումից է բխում հերթական թանկացումը, երբ ՀՀ էներգահամակարգը կառավարվում է հենց այդ փաստաթղթով, որի մեջ անգամ նշված է սակագների բարձրացման ժամանակացույցը: Այսինքն, հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովի նախագահի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարի ասածների մեջ ճշմարտություն չկա: Նրանք ժողովրդից շարունակում են թաքցնելթանկացման իրական հիմքերը՝Համաշխարհային բանկի հանձնարականները: Այստեղ նաև պետք է նշել, որ ըստ 18931 փաստաթղթի, հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովի վրա է դրված էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականության պատասխանատվությունը: Փաստորեն, ՀՀ կառավարությունն իր որոշ նախարարությունների որոշ գործառույթները հանձնել է օտարածին և օտարի թելադրանքով գործող, Հայաստանի Հանրապետությանինքնիշխանությունը չճանաչող մի հանձնաժողովի (Համաշխարհային բանկի18931 AM փաստաթղթի վերջում դրված է Ջուդի օԿոնորի ստորագրությունը, ով ներկայացված է որպես՝ երկրի տնօրեն): Քանի դեռ չեն կասեցվել էներգետիկայի մասին օրենսգրքի որոշ դրույթները և հանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովի գործունեությունը, անիմաստ է մտածել էներգահամակարգը ժողովրդի շահերին համապատասխանեցնելու և սակագների անօրեն բարձրացումը արգելելու մասին: Օրինակ, նշված օրենսգրքի «Կարգավորող սակագների ձևավորման սկզբունքները» 21-րդ հոդվածում ասվում է. «Էլեկտրական, ջերմային և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներումծառայությունների մատուցման դիմաց վճարումների ձևավորման սկզբունքներն են՝ ա) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.բ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.գ) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը....ե) հիմնավորված ևանհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.զ) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ՝ հիմնավորված ծախսերի ներառումը.է) ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի զարգացման ծրագրով նախատեսված էներգատեղակայանքների կոնսերվացման և պահպանման ծախսերի ներառումը.ը) օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը.թ) հիմնավորված տեխնիկական ևառևտրային կորուստների ներառումը.ժ) օրենսդրությամբ նախատեսված հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը»: Այս հոդվածը սեփականատիրոջ ձեռքին մի առաձգական նյութ է, որը կարող է ձգել-մեծացնել այնքան, ինչքան կցանկանա: Օրինակ, կապիտալիստի համար «ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը»՝ այն էլ պետականությունը կորցրած երկրում, արդեն վճռում է ամեն ինչ: Նաև պետք է ասվի, որ մենք՝ սպառողներս, «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառում»ասվածը չենք ուզում ճանաչել, քանի որ էներգահամակարգը խիստ ցածր գնով վաճառվել է, որպեսզի սեփականատերը լուծի այդ և մյուս խնդիրները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագների մեջ«օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և ատոմակայանը շահագործումից հանելու հիմնադրամին անհրաժեշտ հատկացումների ապահովումը» ներառելն անմաքուր գործարք է, փաստորեն, քողարկվում է ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի իրական ինքնարժեքը: Նշվածները պետք է ներառվեն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքի մեջ: Նույն այլանդակությանը հանդիպում ենք նաև ՀՀ ջրայինօրենսգրքում, որտեղ սակագներում ներառված են՝ «ողջամիտ շահույթի ապահովումը», «հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի և տեխնիկական կորուստների ներառումը» ևն(2003 թվականից ջրի սակագինը սահմանում է ՀԲ-ի հիշյալ հանձնաժողովը): Ստեղծվել է մի ողբերգական իրողություն, երբ անգամ արտագաղթը՝ բնակչության թվի նվազումը և էլեկտրաէներգիայի ու ջրի խնայողությունը ակնհայտորեն բերելու են էլեկտրաէներգիայի և ջրի սակագների առավել մեծացման, քանի որ սեփականատերերը ՀՀ օրենքներով արդեն արտոնված են իրենց համար ողջամիտ շահույթ ապահովել: Ամփոփելով նշեմ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումնարդյունք է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան պաշտոնյաների միջև ձեռք բերված հանցավորհամաձայնության: Հակոբ Սանասարյան Հայաստանի Կանաչների միության նախագահ