Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Պատգամավորը ճնշո՞ւմ է գործադրում «Վերնիսաժ»-ի կրակոցների գործով (տեսանյութ)

Ինչո՞ւ են իմ միակ ժառանգին տարել եւ կալանավորել։ Այսօր Կառավարության շենքի դիմաց այս հարցի պատասխանն էր փորձում ստանալ մայիսի 17-ին Երեւանի Կենտրոնում՝ Վերնիսաժի կրակոցների դեպքերով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը եւ նրա հարազատները ամեն կերպ փորձում են ճնշում գործադրել հրազենային վիրավորում ստացած Վալերի Հովհաննիսյանի վրա, որպեսզի իրենց ցանկալի ցուցմունքը տա։ «Իմ երեխան ցուցմունք տվող չի, թող Յուվեցի Կարոն դա լավ իմանա ու մոռանա իմ երեխայի մասին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին պատգամավորի փեսան՝ Գոռ Առաքելյանը, կրակոցներ էր արձակել։ Արդյունքում 5 անձ հրազենային վնասվածք էր ստացել։